Ի՞նչ
Ինքնագիտություն նախագիծն առաջին հերթին նվիրված է նույնանուն գիտության համակարգմանն ու տարածմանն ինչպես հանրության շրջանում, այնպես էլ կրթական համակարգում ողջ Հայաստանով մեկ: Տվյալ գիտության առկայությունը սովորողներին թույլ կտա օգտվել ստեղծարարության ավելի խորքային աղբյուրից, նրանց կդարձնի ինքնագիտակից, կնպաստի ինքնաքննադատական մտածողության, ներհայման ունակության զարգացմանը և կփոխակերպի նրանց կյանքը՝ թույլ տալով ավելի խորքային ձևով և ինտուիտիվ մակարդակով ընկալել ոչ միայն այն, թե ինչ է պետք սովորել, այլև ինչպես է պետք սովորել, և ամենակարևորը՝ ով է սովորողը (ինքնաճանաչում):
"Ինքնագիտություն"-ը հանդիսանում է Չիտ նախագծի ենթածրագրերից մեկը:
"Ինքնագիտություն"-ը հանդիսանում է Չիտ նախագծի ենթածրագրերից մեկը:
Ինչո՞ւ
Կրթական ոլորտում դասավանդվող բոլոր առարկաներն այսօր իրենց բնույթով օբյեկտիվ են կամ օբյեկտիվացվում են: Սուբյեկտ-օբյեկտ բաժանումը ենթադրում է, որ միշտ սուբյեկտ է (ուսանող, հետազոտող, աշակերտ), որ ուսումնասիրում է օբյեկտ (ցանկացած գիտություն, առարկա, թեմա): Մաթեմատիկոսն ուսումնասիրում է մաթեմատիկա, ֆիզիկոսը՝ ֆիզիկայի կամ բնության օրենքներ, հոգեբանը՝ վարքագիծը, միտքը և հույզերը, և էդպես շարունակ:
Չկա դասավանդվող որևէ առարկա, որը սուբյեկտին թույլ կտար ուսումնասիրել հենց իրեն, ընդ որում՝ սուբյեկտիվորեն, դեպի ներս նայելով, և ոչ օբյեկտիվորեն՝ իր շուրջը կամ ինչ-որ դասագրքի մեջ նայելով: Մասամբ այս բացի հետևանքով է, որ կան սրտի կաթվածից մահացող սրտաբաններ, ֆիզիկական առողջության մեծ խնդիրներ ստացող առողջ սպորտսմեններ, ինքնության կրիզիս ու դեպրեսիա տանող հոգեբաններ և այլն: Այլ կերպ ասած, կենսաբանը, օրինակ, կարող է անգիր անել անատոմիան, բայց երբեք չզգալ սեփական սրտի, թոքերի և ընդհանրապես մարմնի աշխատանքը: